Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է 2018 թվականի միջոցառումների փաթեթ։ Միջոցառումներից մեկը մասնավորապես կրճատում է հարստության հարկը 70 տոկոսով, հայտնում է Financial Times-ը։
Պաշտոնապես չեղարկվել է հարկումն ամեն ինչից, բացի գույքային ակտիվներից։ Բացի այդ, կսահմանվի 30 տոկոսի չափով շահութահարկ, որը կվերաբերվի կապիտալի, շահաբաժինների և եկամտի աճին։
Պարբերականը նշում է, որ համալիր միջոցառումների ընդունումը քննադատվել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հակառակորդների կողմից, ովքեր հարկերի կրճատումը համարում են գործարարներին երախտագիտություն հայտնելու փորձ, ովքեր հովանավորել են երկրի ներկայիս նախագահի արշավը։









































