Սաուդյան Արաբիան կողմ է հանդես գալիս «չափավոր և աշխարհին բաց իսլամի» վերադարձին, հայտարարել է թագավորության գահաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը։
«Մենք կվերադառնանք նրան, ինչ եղել է առաջ՝չափավոր իսլամի, որը բաց է աշխարհի և բոլոր կրոնների համար։ Մենք չենք սպասի 30 տարի, այլ անհապաղ հարված կհասցնենք ծայրահեղական գաղափարախոսությանը»,-ընդգծել է արքայազնը Էր Ռիադում անցկացվող ներդրումային ֆորումի ժամանակ ելութ ունենալիս։ Գահաժառանգը խոստացել է առաջիկայում վերջ տալ ծայրահեղականությանը։








































