Երգչուհի Սյուզի Մելիքյանի` այսօր կայանալիք հարսանիքի մանրամասները ESem.am-ը պատմել է: Ինչպես տեղեկացրել էինք` 25-ամյա Սյուզիի ընտրյալը 26-ամյա Գարիկն է, ով զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով:
Երգչուհին և ընտրյալն արդեն միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Սուրբ Սարգիս եկեղեցում: ESem.am-ը հարսանյաց հանդեսին հետևել է ոչ միայն եկեղեցում, այլև հարսնացուի տանը: Սյուզին այսօր շատ հուզված էր: Արդեն եկեղեցում երգչուհին չի կարողացել զսպել հուզվածությունը և արտասվել է պսակադրությունից հետո: