ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է պայմանը, որի դեպքում ինքը կթույլատրի ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:
«Լրացուցիչ տեղեկություն ստանալու դեպքում ես որպես ԱՄՆ նախագահ կթույլատրեմ Քենեդու սպանության հետ կապված արխիվների հրապարակումը»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ Politico պարբերականը հայտնել էր, որ Քենեդու սպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերը չեն կարող հրապարակվել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի արգելքի պատճառով:









































