Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին կողոպտել են: TMZ-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը հոկտեմբերի լույս 20-ի գիշերը մտել է աստղերի Բևերլի-Հիլզի առանձնատուն:
Հանցագործին տեսանկարահանել են առանձնատան տարածքի հսկող տեսախցիկները: Պորտալի տեղեկությամբ՝ տղամարդը չի կարողացել տուն մտնել և միայն 3 ավտոմեքենա է վնասել՝ դրանցից մեկի սրահից գողանալով զույգի ներկայացուցչի iPhone-ը:

Հետո կողոպտիչն անցել է հարևան տուն, որտեղ ապրում է հեռուստահաղորդավարուհի Քեթի Գրիֆինը: Այնտեղ նա ևս մեկ մեքենա է կոտրել, որից դրամապանակ է գողացել:








































