ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2017 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կազմել է 665,7 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 3,5%-ը: Նախորդ ֆինանսական տարվա համեմատ դեֆիցիտն աճել է 13,5%-ով՝ 80 մլրդ դոլար: Միաժամանակ այն 36 մլրդ դոլարով քիչ է հաջորդ տարվա բյուջեի կանխատեսվող դեֆիցիտից: Այսպիսի հաշվետվություն է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ պետծախսերը տարեկան արտահայտությամբ աճել են 3,981 մրդ դոլարով՝ 3,3%-ով: Դրա դիմաց բյուջեի եկամուտները կրճատվել են 1,5%-ով՝ կազմելով 3,315 մլրդ դոլար: Ինչպես ասվում է ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ՝ անհրաժեշտ են հարկային բարեփոխումներ՝ ապահովելու համար երկարաժամկետ ֆինանսական կայունություն:
Երեկ ԱՄՆ Սենատը հաստատել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը թույլ է տալիս սկսել հարկային բարեփոխումների իրագործումը, ինչը սեպտեմբերին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Լայնածավալ հարկային բարեփոխումների ծրագրով ենթադրվում է եկամտահարկի հարկային դրույքաչափերը 35 տոկոսից նվազեցնել մինչև 20 տոկոս:








































