Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,-  ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով այս հարցում կառավարության դիրքորոշմանը` նախարարն ընդգծեց, որ այն հստակ է. «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ: Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի և փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ: Սա ակնհայտ է, սա կառավարության դիրքորոշումն է, որովհետև ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է»,- մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի` հավելելով, որ բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի: «Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում: Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատականը, թե ևս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը: Երկու տարվա ընթացքում մենք կունենանք նաև փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»,- նշեց Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում