Քրդական ջոկատները Ռաքքայում զբաղեցրել են վերջին շինությունը, որը մնացել էր ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ։ «ԴԱԻՇ-ի մայրաքաղաքի» ազատագրման գործողությունը շարունակվել է ավելի քան 4 ամիս։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ ազատագրված է քաղաքի միայն 90 տոկոսը։
Սիրիացի քրդերն այսօր հայտնել են Ռաքքայի գրավման մասին, որը ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014 թվականից։
Ռաքքայում ԴԱԻՇ-ի վերջին պատվարները եղել են մարզադաշտն ու քաղաքի կենտրոնի ազգային հոսպիտալը։ Այսօր ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժերը» զավթել են երկու օբյեկտներն ու իջեցրել ահաբեկչական խմբավորման դրոշները՝ բարձրացնելով սեփականը։











































