ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Ին Ռյոնը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է, որ իրավիճակը Կորեական թերակղզում հասել է կրիտիկական նիշի՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ Նրա խոսքով՝ ցանկացած պահի տարածաշրջանում կարող է միջուկային պատերազմ սկսվել։
Դիվանագետը կարծում է, որ ոչ մի երկիր չի ենթարկվել ԱՄՆ-ի կողմից այդքան անմիջական միջուկային սպառնալիքի, որքան Հյուսիսային Կորեան, Փխենյանն ինքնապաշտպանության լիարժեք իրավունք ունի։ «ԱՄՆ-ի ողջ մայրցամաքային մասը գտնվում է մեր կրակային հզորության հասանելիության սահմաններում, եթե ԱՄՆ-ը համաձակվի նույնիսկ մեկ դյույմ ներխուժել մեր սուրբ տարածք, ապա չի խուսափի դաժան պատժից աշխարհի ոչ մի մասում»,-ասել է հյուսիսկորեացի դեսպանը։
Կիմ Ին Ռյոնը նաև հայտարարել է, որ Փխենյանն աջակցում է միջուկային զենքի լիարժեք ոչնչացման ծրագրին, սակայն իր երկրում միջուկազերծում չի անցկացնի, քանի դեռ առկա է ԱՄՆ-ի սպառնալիքը։









































