Նիկոլայ Բասկովը փոշմանել է և որոշել է չհեռանալ բեմից Բաքվում անցկացված համերգից հետո։ Ավելի վաղ Նիկոլայ Բասկովը ծրագրել էր ընդմիջում անել էստրադային կարիերայում, սակայն իր 41-ամյակի լրանալուց հետո փոխել է իր որոշումը։
Երգչի երկրպագուները շատ են ուրախացել, որ Բասկովը փոխել է որոշումը և Բաքվում անցկացված համերգից հետո մնալու է իրենց հետ։ Հայտնում է Gazeta Daily-ն։
Բաքվում Բասկովի համերգն անցել է բավական հաջող, երկրպագուների ծափահարությունները օգնել են նրան հասկանալ, որ երաժշտությունը իր կյանքն է և չի կարող լքել բեմը։








































