Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է հանդիսատեսին՝ մեկ երեկոյի ընթացքում 6 զգեստ փոխելով։ Նա զգեստապահարանը ցուցադրել է One Voice: Somos Live! բարեգործական համերգի ժամանակ։ Համերգը կազմակերպվել էր՝ գումար հավաքելու այն մարդկանց համար, ովքեր տուժել են Պուերտո-Ռիկոյին պատուհասած փոթորկից։ Միջոցառումը վարել է Լոպեսը, հայտնում է spletnik-ը։

Յուրաքանչյուր զգեստը եղել է հետաքրքիր և հիշվող։

Տարերային աղետի զոհերի համար միջոցներ հավաքելուն օգնել են նաև Քիմ Քարդաշյանը, Ջարեդ Լետոն, Հայդի Քլումը, Սելենա Գոմեսը և շատ այլ աստղեր։














































