Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան շարունակում է ցնցել հանրությանը ոչ միայն ավելորդ քաշով, այլևս անճաշակ հագուստներով։ Այս անգամ համացանցային օգտատերերը նույնիսկ շփոթել են երգչուհուն տղամարդու հետ։ Պատճառը եղել է նրա տարօրինակ կերպարը։

Նա միջոցառման է հայտնվել արտասովոր զգեստով, որը շատ օգտատերեր նմանեցրել են ավտոլվացման կետի խոզանակների հետ։ Նրա պարկանման վիթխարի զգեստը քննադատության է արժանացել։ Ռիհաննան կերպարը լրացրել է մարզակոշիկներով։ Քննադատության են արժանացել նաև լուսանկարվելու համար երգչուհու ընտրած տարօրինակ դիրքերը։
Ոմանք նրան խորհուրդ են տվել սարսափ ֆիլմերում նկարահանվել։









































