Բեյոնսեն ցույց է տվել գրավիչ կազմվածքն ու հարթ որովայնը վերջերս երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո։ Բեյոնսեն այս տարվա հունիսին երեխաների ծննդից հետո մի քանի ամսում վերադարձել է նախկին գրավիչ կազմվածքին։
Լուսանկարները հայտնվել են երգչուհու Instagram-ի էջում։ Կադրերում Բեյոնսեն դիրքավորվում է բոլոր դիտանկյուններից՝ ոճային սև տաբատով և թրենդային կորսետով՝ ցուցադրելով հարթ որովայնը։ Երկրպագուները գովել են նրա կազմվածքը՝ նշելով, որ երգչուհին սեքսուալ տեսք ունի նույնիսկ երեխաների ծննդից հետո։










































