Նորակոչիկները դժգոհ են բժշկական հանձնաժողովների փաստաթուղթ չտրամադրելուց: Այս մասին այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
2016 թվականին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստեղծվել է զինծառայողների եւ նրանց ընտանիքների հարցերով զբաղվող մասնագիտացված առանձին բաժին: Թաթոյանի խոսքով՝ իրենք զինակոչիկներից, զինծառայողներից, նրանց ընտանիքի անդամներից մի շարք բողոք-դիմումներ են ստանում այն մասին, որ նախազորակոչային տարիքում ծառայության մեկնողներին բժշկական հանձնաժողովներում պատշաճ չեն տեղեկացնում իրենց առողջական վիճակի մասին:









































