Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է: Այս մասին այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական կարգավորումներով սպաների սահմանային տարիքը չի երկարացվի: Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Արդարության նկատմամբ լուրջ խնդիր էր ձևավորում սպայական անձնակազմի շրջանում, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում իր մեջ, ինչպես նաև սպայի հետագա աճի համար խնդիրներ էր առաջացնում։ Դրա համար այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը», – ասաց նախարարը։











































