Saturday, 20 06 2026
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է

Սարգսյան-Ալիև հանդիպման տեղի և ժամի հարցը

Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի են ունենալու ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովները, ինչը նշանակում է, որ միաժամանակ Սոչիում են գտնվելու թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը: Այդ հանգամանքը հարց է առաջացրել փորձագիտական հանրության շրջանում, թե արդյո՞ք հնարավոր է Սարգսյան-Ալիև հանդիպում:

Սարգսյան-Ալիև հանդիպմանը երկու նախագահների պատրաստակամության մասին օրերս հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո, որի ընթացքում կողմերի հետ քննարկել են հենց հանդիպման հարցը: Սակայն որևէ կոնկրետ օր և ժամ նրանք չեն մատնանշել, թե երբ տեղի կունենա հավանական այդ հանդիպումը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը նախօրեին կառավարության նիստում հայտարարել է, որ բանակցությունները վերսկսվում են առանց Հայաստանի նախապայմանների:

Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը տևական ժամանակ է դրել հարց՝ եթե չեն ապահովվում հրադադարի պահպանությունն ու սահմանային կայունությունը, ապա չկա բանակցելու որևէ իմաստ: Այժմ, երբ կողմերը հայտարարում են բանակցելու պատրաստ լինելու մասին, առաջանում է հարցը՝ ո՞վ է զիջել:

Մյուս կողմից՝ բնական է, որ ամեն կողմ, քարոզչական նկատառումներից ելնելով, հայտարարում է, որ զիջողը դիմացի կողմն է: Այստեղ այլ բան լինել չէր կարող, և ըստ այդմ՝ կողմնորոշվելու համար որևէ կողմի հայտարարության վրա հենվելը բացարձակապես անիմաստ է և չի կարող բերել համարժեք եզրահանգումների: Կողմնորոշիչ ելակետ պետք է լինի թերևս տարածաշրջանային իրավիճակը, և այդ առումով կա երկու հանգամանք, այսպես ասած, լավ և վատ նորության համատեքստում:

Սկսենք վատից, ինչպես ասում են: Վատն այն է, որ շարունակվում է տարածաշրջանում, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության մեծ ծավալի կուտակումը: Թե Ադրբեջանը, հետևաբար նաև Հայաստանը շարունակում են շոշափելի միջոցներ տրամադրել սպառազինությանը, ծանր տեխնիկային: Իսկ դա լիցք է՝ ռազմական սպառնալիք, անկայունության վտանգ:

Մյուս կողմից, ինչպես Երևանում ամիսներ առաջ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, սպառազինության, այսպես ասած, մրցավազքը միշտ չէ, որ հանգեցնում է պատերազմի, քանի որ դա երբեմն ունենում է զսպող նշանակություն: Այդ իմաստով իրավիճակը ներկայումս հաշվեկշռի առումով շատ ավելի բարվոք է, այսպես ասած, խաղաղությանը և կայունությանը ծառայելու տեսանկյունից, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև և՛ ռազմատեխնիկական, և՛ քաղաքական բալանսը զգալիորեն մոտեցել է, եթե չի հավասարվել, ապա տարբերությունը էապես կրճատվել է: Իսկ դա իհարկե խաղաղության գրավական է ավելի, քան պատերազմի:

Այլ հարց է, որ այդ խաղաղությունը սնվում է հենց խաղաղության փոխարեն սպառազինության վրա գնացող միջոցներով, ու երկարաժամկետ առումով դա իհարկե առաջացնում է վտանգներ, որ այդ միջոցները կարող են սպառվել և հանգեցնել արդեն իսկապես պայթյունավտանգ իրավիճակի: Այդ իմաստով ներկայիս ժամանակահատվածը բավականին հակասական մի ժամանակահատված է, որը հնարավոր է բնորոշել խաղաղության հեռանկարի հաշվին խաղաղության ներկան սնող իրավիճակ, և եթե հակամարտության միջնորդներն ու կողմերը չգտնեն սնուցման աղբյուրը փոխելու հնարավորություն և մեխանիզմ, ապա երկարաժամկետ առումով կկուտակվեն էական ռիսկեր:

Ակնհայտ է մի բան, որ այդ մեխանիզմը չի կարող հիմնված լինել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա, թեև այդ սկզբունքները կարող են լինել, իհարկե, ավելի առարկայական մեխանիզմի այսպես ասած՝ կամուֆլյաժ: Գործնականում առկա իրավիճակում բացարձակապես չունի սկզբունքային, էական նշանակություն, թե որտեղ և երբ տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ կլինի այն Սոչիո՞ւմ, թե՞ որևէ այլ տեղ:

Այդ հանդիպումը գործնականում հենց յուրօրինակ կամուֆլյաժ է իրական գործընթացի համար, որ արդյունավետ մեխանիզմի որոնման ուղղությամբ ծավալվում է վաղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում