Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Եթե չընդունեն մեր պահանջը՝ կանցնենք հաջորդ քայլերին

ՀՀԿ-ի ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ անընդմեջ հայտարարում են, թե իրենց կուսակցությունը չի պատրաստվում պատվիրակություն ձևավորել Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն վարելու նպատակով։ Ինչպե՞ս է այս պայմաններում ընթանալու երկխոսությունը,- հետաքրքրվեցին լրագրողները ՀԺԿ կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանից, որը այսօր հյուրընկալվել էր «Վարկած» ակումբում:

Ֆ. Խաչատրյանը նախ նկատեց, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես այդ կուսակցության անդամ է, երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսության եթերում նշել է, որ ողջունում է երկխոսության նախաձեռնությունը, կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անպայման կարձագանքի այդ նախաձեռնությանը, և որ դա բխում է հայ ժողովրդի շահերից. «Հիմա թե Ռազմիկ Զոհրաբյանի ասածն ու ԱԺ նախագահի ասածը որքան են իրար հակասում՝ թող իրենք որոշեն»:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը փաստորեն հայտարարել է, որ ՀԱԿ-ի ձևավորած նման ֆորմատը իրենց համար ընդունելի չէ, Ֆ. Խաչատրյանը հակադարձեց. «Իշխանությունների մոտ ես ժամանակ շահելու միտում եմ տեսնում: ՀԱԿ քաղխորհուրդը լիազորել է այդ հինգ հոգուն, եթե իշխանությունները այլ ձևով են պատկերացնում՝ թող ասեն: Բայց սրանից չի բխում, թե մենք երեք-չորս ամիս պետք է ֆորմատը որոշենք, ժամանակ կորցնենք, հետո ասեն՝ եկավ հերթական ընտրությունների ժամանակը»:

ՀՀԿ խոսնակի այն հայտարարության առիթով, թե ՀԱԿ-ը ինչ առաջարկներ ունի, իրենք պատրաստ են բարձրացնել ԱԺ-ում, Ֆ. Խաչատրյանը նկատեց. «Նախ պետք է նստել բանակցությունների, տեսնել, թե իրենք ինչպես են պատկերացնում այս ամենը: Եթե չենք բանակցել, չենք նստել դեմ դիմաց, չենք ասել, թե մենք ինչպես ենք տեսնում այս երկրի ապագան՝ ի՞նչ հարց են ներկայացնելու ԱԺ-ին: Մենք առաջարկում ենք այս օրակարգը՝ նրանք էլ ներկայացնում են իրենց օրակարգը, և դրանով սկսվում են բանակցությունները, այսպես են սկսվում բանակցությունները, և սա չպետք է երկար ձգվի, սեղմ ժամկետներում մենք պետք է հասկանանք՝ իշխանությունը պատրաստ է: Որպեսզի իշխանությունները գնահատական տան՝ պետք է հանդիպել, բանակցություններ վարել»:

Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը բանակցություններով իմպերատիվ կերպով չպնդի իր պահանջը. «Մեր գլխավոր խնդիրը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Եթե իշխանությունները չընդունեն դա, կանցնենք հաջորդ քայլերին: Երկխոսությունը մենք պատկերացնում ենք միայն արտահերթ ընտրությունների շուրջ»: Ո՞րն է լինելու ՀԱԿ-ի հաջորդ քայլը՝ հետաքրքրվեցին լրագրողները. «Թույլ տվեք հիմա չասել, կտեսնենք իրենց վերաբերմունքը, իսկ հաջորդ քայլը կտեսնենք բոլորս և շատ ուրախ կլինեք հաջորդ քայլի համար»,- լրագրողներին վստահեցրեց Ֆ. Խաչատրյանը:

«Հայաստանում մեր բոլոր դժբախտությունների պատճառն անօրինական իշխանությունների ձևավորումն է. սկսած 1998-ից՝ բոլոր ընտրություններն անցել են խախտումներով, և ժողովուրդը կորցրել է վստահությունն իր օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ: Ի՞նչ է նշանակում «տուն-տունիկ» կամ «արտահերթ ընտրությունների պահանջը ծիածաղելի է», եթե ԱԺ-ն ընդունում է օրենք՝ ԱԺ պատգամավորը քվեարկում է կողքի նստած ընկերոջ փոխարեն՝ ԱԺ-ում կեղծելով ընտրությունը… Հիմա տուն-տունիկը ո՞վ է խաղում»,- նկատեց Ֆ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում