The Daily beast առցանց պարբերականը տարածել է տեղեկություն այն մասին, որ ՌԴ իշխանություններն ընտրությունների ժամանակ վարձել էին երկու սևամորթ վիդեոբլոգերների, ովքեր քննադատել են Հիլարի Քլինթոնին։
Նրանց նախագծում, որն անվանվում է «Ուիլյամս և Քելվին», ասվում է, որ Քլինթոնների ընտանիքը «սերիական մարդասպաններ են, որոնք ծրագրում են բռնաբարել ողջ երկիրը»։
Ավելին, նրանք հաստատել են, որ Հիլարի Քլինթոնի արշավը ֆինանսավորվել է մուսուլմանների կողմից։
Ավելի ուշ բլոգերների էջն արգելափակվել էր Facebook-ում և Twitter-ում։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն, Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեները հետաքննություն են սկսել ընտրություններում ՌԴ-ին վերագրվող միջամտության վերաբերյալ։








































