Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանի հավաքականն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Ղազախստան-Հայաստան այսօրվա հանդիպումը մարզական առումով որևէ նշանակություն չունի: Եթե նույնիսկ մեր ընտրանին հաղթանակ տանի, չի կարողանալու մրցաշարային աղյուսակում բարելավել իր դիրքերը:

Նույնը վերաբերում է նաև այսօրվա տանտերերին: Խաղն արժեք չի կարող ներկայացնել նաև դիտարժանության տեսանկյունից, որովհետև հանդիպում եմ խմբի լուզերը, որոնք դարձել են հակաֆուտբոլի խորհրդանիշներ: Սակայն այս հանդիպումը հոգեբանական առումով, մեր ֆուտբոլի զարգացման տեսանկյունից խիստ կարևոր է մեր հավաքականի համար և տվյալ պարագայում` նույնիսկ էական չեն ոչ մրցաշարային աղյուսակը և ոչ էլ` հակառակորդը:

Ավելի ճիշտ` անկախ այն հանգամանքից, որ մեր ընտրանին խաղադաշտում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ, նրա իրական մրցակիցը ֆուտբոլային օլիգարխիան է` Ռուբեն Հայրապետյանի դեմքով: Դիմակայությունը հատկապես կարևորվում է Լեհաստան-Հայաստան խաղից հետո Հենրիխ Մխիթարյանի այն հայտարարության համատեքստում, որ ինքն է պարտության, ֆիասկոյի պատասխանատուն: Բոլորը հասկանում են, որ մեկ ֆուտբոլիստը` նույնիսկ թիմի ավագի թևկապով, միջազգային հռչակով ու համբավով, չի կարող պատասխանատու լինել հատկապես հավաքականի համար, որի ֆուտբոլիստները չունեն ակումբներին բնորոշ մերվածություն և իրար գլխի հավաքվում են տարեկան մի քանի անգամ` երկու-երեք օրով:

Հենրիխ Մխիթարյանն` որպես իրական պրոֆեսիոնալ, իր հայտարարությամբ փորձեց երկու խնդիր լուծել ու գուցե նաև դիսկուրսի դաշտ բացել հայկական ֆուտբոլում:

Իր անձնական օրինակով` Մխիթարյանը փորձում է հայկական ֆուտբոլում ներդնել պատասխանատվության ինստիտուտը, մի բան, որ խորթ է քրեական մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանի ու նաև նրա պաշտոնավարման շրջանում աշխատած գրեթե բոլոր գլխավոր մարզիչների համար, ովքեր, ըստ էության, գիտակցաբար ստանձնել են պոտենցիալ քավության նոխազի դեր:

Սակայն Հենրիխի հայտարարությունն ավել կարևոր, թաքնված ուղերձ ուներ, որը ցավոք չնկատվեց գրեթե ոչ ոքի կողմից: Ստանձնելով պատասխանատվությունը հավաքականի պարտության համար` մեր տաղանդավոր ֆուտբոլիստն, ըստ էության, սահմանազատել է հավաքականը Ռուբեն Հայրապետյանից, ֆուտբոլը` բեսպրեդելից:

Մխիթարյանը խիզախ որոշում է կայացրել, հասկացրել է, որ տոտալ անպատասխանատվության պայմաններում` ստանձնում է պատասխանատվություն հավաքականի, նրա ֆուտբոլիստներ համար:

Պատահական չէ, որ անցած օրերին ՀՀԿ գործիչներ Էդուարդ Շարմազանովը, Հրայր Թովմասյանն ոչ թե հավաքականին էին գոտեպնդում, այլ Նեմեց Ռուբոյին էին պաշտպանում ֆուտբոլից ու հավաքականից: Այս իմաստով` այսօր Աստանայում խաղալու է Հենրիխ Մխիթարյանի հավաքականը ու նրա մրցակիցը լինելու է ոչ այնքան Ղազախստանի հավաքականը, որքան որ` Ռուբեն Հայրապետյանը: Ահա, թե ինչու` այսօրվա հաղթանակը խիստ կենսական է մեր հավաքականի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում