Սիրիական զորքերը մուտք են գործել Մեյադին քաղաք՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների խոշորագույն պատվարներից մեկը, հայտարարել է կառավարական բանակի բրիգադի գեներալը։ Սիրիական ջոկատներն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի արևմուտքում գտնվող շուկան, ար-Ռահբա բերդամրոցը և Սավամի ալ-Գալյալ շրջանը։
Կատաղի ընդհարումներ են ընթանում քաղաքի հարավում։ Բանակն ապահովել է մարդասիրական միջանցքները՝ քաղաքից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, սակայն գրոհայիները շարունակում են պահել բնակիչների մի մասին՝ կիրառելու նրանց որպես կենդանի վահան։
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ քաղաքում գործողության ընթացքում ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ, սակայն հստակ թիվ չի նշել։
Նշվում է, որ Մեյադինի գրոհայինները զենք, զինամթերք և կենդանի ուժ են ստանում Իրաքից՝ սահմանային Աբուքեմալ քաղաքի միջոցով։











































