Անհայտ անձիք ուրբաթ հայտնել են Մոսկվայի միանգամից երեք օդանավակայանների (Վնուկովո, Ժուկովսկի և Շերեմետևո) ականապատման մասին։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը, փոխանցում է Interfax-ը։ Նշվում է, որ անանուն զանգերը ստացվել են գրեթե միաժամանակ։
Չարագործները զանգահարել են Վնուկովոյի սրճարան, Ժուկովսկու տեղեկատվական բյուրո և Շերեմետևոյի դեղատուն։ Ստացված տեղեկատվությունը ստուգվում է։
Այսօր տեղադրված պայթուցիկ սարքի մասին անանուն հաղորդագրության ստացումից հետո տարհանում է իրականացվել նաև Մոսկվայի շրջանային դումայի շենքից։











































