Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջան կայցելի: «Ադրբեջանի և Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը խորանում են»,- ռուսական Report բյուրոյին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերին սպասվում է ռուս խորհրդարանականների երկու այց Բաքու:
«Սկզբում մենք ԱՊՀ Պետդումայի Կոմիտեի միասնական նիստ կանցկացնենք Միլի Մեջլիսի Միջազգային հարցերով կոմիտեի հետ: Դրանից մեկ շաբաթ անց Բաքու կայցելի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել է Կալաշնիկովը:
Նա նշել է, որ ներկայումս համաձայնեցվում են երկու ուղևորությունների ստույգ ժամկետները:










































