Friday, 19 06 2026
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

ՍԱՊԾ տարածքային ստորաբաժանումները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրման համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզում: Ծառայության պետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցելության առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածքային բաժինների պետերի հետ:

Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ պետն անդրադարձել է այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք ծառացել են ծառայության առջև՝ շեշտը դնելով անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի վրա: Հովհաննես Սահակյանը ընդգծել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:

Աշխատանքային քննարկումից հետո Ծառայության պետը, Գեղարքունիքի մարզպետը և Գավառի քաղաքապետը միասին այցելել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժին: Շրջայցի ընթացքում Հովհաննես Սահակյանը ծանոթացել է շենքային պայմաններին և համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, որից հետո տվել է համապատասխան հանձնարարականներ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Այցի շրջանակում Հովհաննես Սահակյանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ և լսել նրանց մտահոգությունները: Գավառցիներին հուզող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ, իսկ Ծառայության լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Մարզային այցի ընթացքում Սահակյանն այցելել է նաև Մարտունու, Վարդենիսի և Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ, որտեղ ևս կատարվել է քաղաքացիների ընդունելություն, քննարկվել են մի շարք խնդիրներ և տրվել համապատասխան հանձնարարականներ, որոնց սեղմ ժամկետներում կատարումը գտնվելու է Ծառայության պետի անմիջական հսկողության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում