Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի նախապատրաստումն ավարտվել է 31 ցմահ դատավճռի կայացմամբ։ Վճիռը կայացրել է Թուրքիայի Մուղլա նահանգի դատարանը։
Էրդողանի դեմ մահափորձը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին։ Այդ ժամանակ ապստամբ զինվորականները հարձակվել էին Մարմարիսում հյուրանոցի վրա, որտեղ հանգստանալիս է եղել Թուրքիայի նախագահը։
Հարձակումն իրականացվել էր մի քանի րոպե անց այն բանից, երբ նախագահը լքել էր հյուրանոցը, զոհվել էին ոստիկանության երկու աշխատակիցներ։









































