Լաս Վեգասի հրաձիգ Ստիվեն Փեդոքը հավաքել էր իր զինանոցն ավելի քան 20 տարի։ Ընդհանուր առմամբ հրաձգությունից հետո հայտնաբերվել է 47 միավոր զենք։ Այս մասին հայտնում են ոստիկանության աղբյուրները։
Այդ ողջ զինանոցը, ինչպես նաև փամփուշտներն ու պայթուցիկները հայտնաբերվել են նրա հյուրանոցի համարում և տանը կատարված խուզարկությունների ժամանակ։
Ողջ զենքը ձեռք է բերվել օրինական կերպով, սակայն որոշ նմուշներ (առնվազն 12 միավորը) լրամշակվել է նրա կողմից՝ կրակոցների արձակումն ինտենսիվացնելու համար։ Կրակոցները 59 մարդու կյանք են խլել, ավելի քան 500 մարդ վիրավոր է։








































