Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Իրաքյան Քրդստանի իշխանություններին առաջարկել է համատեղ ղեկավարել վիճելի տարածքները, այդ թվում՝ Քիրքուքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հայտարարությունը:
Միաժամանակ ալ-Աբադին պայման է դրել, որ քրդերը պետք է համաձայնագիրը կնքելիս ընդունեն Բաղդադի «գերագույն հեղինակությունը»:
Խոսքն Իրաքյան Քրդստանի և Իրաքի սահմանի խառը բնակչությամբ վիճելի շրջանների մասին է: Առանձնակի նշանակություն ունի Քիրքուքի շրջանը, որտեղ նավթի խոշոր պահուստներ կան: 2014 թվականից այն վերահսկում են քրդական փեշմերգի ուժերը:











































