Թուրքիան ծրագրում է սեփական տիեզերակայան կառուցել, Anadolu-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Էրզրումում ուղղաթիռների մասերի և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ:
«Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը»,- ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել երկրի զարգացումը և անվտանգությունը, նաև կօգնի հայտնաբերել և արդյունավետորեն օգտագործել բնական ռեսուրսները:







































