«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ԱԺ ելույթը նվիրված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Նրա խոսքով Հայաստանի 5 քաղաքացիներից մեկը գործազուրկ է. «Հայաստանի Հանրապետությունն ունի ամենավատ ցուցանիշները ԱՊՀ երկրների համեմատ»:
Պատգամավորը նկատեց, որ մեր երկրում աշխատավարձի չբարձրացման հետ զուգահեռ՝ ունենք կարագի շուրջ 40 տոկոսի, խոզի մսի 20-25 տոկոսի, տավարի մսի՝ մինչև 10 տոկոսի գնաճ, նաև՝ բենզինի թանկացումներ. «Ընդ որում, որևէ պատկան մարմին որևէ պաշտոնական պարզաբանում չի տվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: