Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Երկու խորհրդանշական զարգացում հայ-վրացական սահմանին. Ջավախք «կամրջի» ականազերծումը

Նախօրեին Սերժ Սարգսյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետի, այսպես ասած, բացման արարողությունը՝ մաքսակետի արդիականացումից հետո, որ կատարվել է Եվրամիության հատկացրած միջոցներով: Այդպիսով, Բավրան դարձավ հայ-վրացական սահմանի երեք մաքսակետերից վերջինը, որ արդիականացվեց Եվրամիության տրամադրած ֆինանսատեխնիկական օժանդակության շնորհիվ:

Բավրայի մաքսատան հանգամանքը հատկապես խորհրդանշական է՝ նկատի ունենալով այն, որ մաքսակետը գտնվում է հայ-վրացական սահմանի այն հատվածում, որտեղ հայաբնակ Ջավախքն է: Եվ այդ տեսանկյունից էլ Բավրայի մաքսակետի արդիականացման ավարտից հետո տեղի ունեցած արարողությունը առավել խորհրդանշական է դառնում Ջավախքում Գումբուրդոյի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ֆոնին, որտեղ սեպտեմբերի 30-ին բախում էր տեղի ունեցել ոստիկանության, Վրաստանի ներքին գործերի հատուկ ջոկատայինների և գյուղի հայ բնակիչների միջև, որոնք փորձել էին եկեղեցու տարածքում խաչքար տեղադրել ի հիշատակ իրենց նախնիների: Բախումը հանգեցրել էր երկկողմ տուժածների և լարված իրավիճակի, որը հաջողվել էր հարթել միայն Վրաստանի ներքին գործերի նախարարի միջամտությունից հետո, որը ժամանել էր դեպքի վայր:

Հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետի արդիականացումն ու Ջավախքում տեղի ունեցած այդ բախումները, որոնք ըստ էության տեղի են ունեցել գրեթե զուգահեռ, որոշակիորեն խորհրդանշում են հայ-վրացական հարաբերության առանձնահատկությունն ու այն, որ այդ հարաբերությունը ըստ էության կարիք ունի արդիականացման, հատկապես իր ամենակարևոր մասերից մեկի՝ Ջավախքի հարցում:

Միջադեպը ցույց տվեց, որ Ջավախքը ըստ էության հայ-վրացական հարաբերության վառոդի տակառ է, թեև հայ և վրաց պաշտոնյաները այն դիտարկում են որպես հարաբերության կամուրջ: Եվ այդ դիտարկումը անկասկած իրավացի է, անկասկած կարևոր, բայց նաև այդ առումով անհրաժեշտ է արձանագրել, որ Ջավախքի հարցում կա մոտեցումների, վերաբերմունքի, այսպես ասած, արդիականացման, նորոգման անհրաժեշտություն: Կամուրջը ըստ էության հին է, և թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն գտնել այն ամրացնելու, նորոգելու, նոր մարտահրավերներին և ժամանակակից պահանջներին բավարարող ենթակառուցվածք դարձնելու համար:

Նոր աշխարհը բերում է նոր իրողություններ, նոր մարտահրավերներ, նոր ծանրաբեռնվածություն նաև հայ-վրացական հարաբերության, ըստ այդմ նաև՝ Ջավախքի առումով: Հետևաբար անհրաժեշտ է նորոգել այդ կարևոր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունն ու մոտեցումները թե՛ Թբիլիսիում, թե՛ նաև հասկանալիորեն Երևանում, և այդ ամենը պետք է արվի բնականաբար խիստ գործակցված: Որովհետև, մեղմ ասած, քիչ չեն շահառուներ, որոնք մեծ հաճույքով «կպայթեցնեին» հայ-վրացական հարաբերության այդ կարևոր կամուրջ-տարածաշրջանը՝ դրանով իսկ լրջագույն աղետ բերելով թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի զարգացմանն ու անվտանգությանը:

Եվ այս տեսանկյունից էլ հատկանշական է դառնում Եվրամիության աջակցությունը հայ-վրացական սահմանի մաքսակետերն արդիականացնելու հարցում, ինչը վկայում է, որ Եվրոպան անվտանգության և զարգացման առումով Հայաստանի ու Վրաստանի դաշնակիցն է, ինչը կարող է նաև նպաստել առավել լայն ծրագրեր իրականացնելուն և այդ համատեքստում նաև Ջավախքի հանդեպ նոր մոտեցումներ մշակելուն:

Եվ այդ իմաստով Թբիլիսին ու Երևանը անկասկած ունեն անհրաժեշտություն մտածելու եվրոպական օժանդակության և պատրաստակամության ներուժը օգտագործելու և դրանով փոխադարձ թե՛ հարաբերությունը, թե՛ անվտանգությունը, թե՛ զարգացման հեռանկարը մեծացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում