Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը հնարավոր է զրկվի 2018 թվականի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Պատճառը Իսպանիայում առկա քաղաքական ճգնաժամն է, որը հայտնվել է նաև ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում:
Ըստ իսպանական մամուլի ՖԻՖԱ-ն արդեն իսկ քննարկում է սկսել 2010 թվականի աշխարհի չեմպիոնին կարոևագույն մրցաշարից դուրս թողնելու վերաբերյալ:
Նշենք, որ այսօր Կատալոնիայում անց է կացվում անկախության հարցով հանրաքվեն, որն Իսպանիայի իշխանությունները համարում են անօրինական։







































