Սիրիական կառավարական զորքերը և դաշնակից ուժերը հետ են մղել ԴԱԻՇ-ի հզոր գրոհը Դեյր Զոր-Պալմիրա մայրուղում, որը պաշարված քաղաքի մատակարարման հիմնական ճանապարհն է: Դա տեղի է ունեցել Սիրիայում ռուսական գործողության մեկնարկի 2-րդ տարելիցին:
RIA Novosti-ի տվյալներով՝ գրոհայինները փորձել են կտրել մայրուղին Աշ-Շուլյա բնակելի կետի շրջանում: Հաղորդվում է, որ դաժան մարտերում ահաբեկիչները նահանջել են:










































