Կատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել անկախության հանրաքվեին նվիրված հղումներն ու հավելվածը։ Կատալոնիայի իշխանությունները ծրագրել են հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին։
Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համաձայն դատարանի որոշման՝ որոնողական հսկան պետք է ջնջի անկախությանն առնչվող կոնտենտը, քանի որ այնտեղ ասվում է ՝ որտեղ և ինչպես կարելի է քվեարկել։
Հավելվածը ստեղծվել է Catalonia Voting Software ընկերության կողմից։ Դատարանի որոշմամբ՝ Google-ը պետք է արգելափակի նաև այդ ընկերության բոլոր այլ հավելվածները։









































