Դպրոցական ասոցացիաների կոչով ծնողները երեխաների հետ «օկուպացնում» են Կատալոնիայի ուսումնական հաստատությունները՝ խոչընդոտելու իրավապահ մարմիններին փակելու դրանք հոկտեմբերի 1-ին, երբ, կատալոնական իշխանությունների պլանների համաձայն, պետք է անցկացվի անկախության հանրաքվե։

SomEscola հարթակը, որի մեջ մտնում են 43 տարբեր ասոցացիաներ և կազմակերպություններ, կոչ է արել պաշտպանել դպրոցները «կնքումից»։
Բարսելոնայի շուրջ 10 հազար բնակիչներ ուրբաթ երեկոյան հավաքվել են քաղաքի այցեքարտը դարձած Մոնժուիկ շատրվանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու կիրակի ծրագրված անկախության հանրաքվեին։










































