2001 թվականից ի վեր առաջին անգամ Նոբելյան հիմնադրամը հայտնել է մրցանակային գումարի ավելացման մասին։ Դրամական մրցանակի չափն ավելացվել է 12.5 տոկոսով և կկազմի 9 մլն շվեդական կրոն (մոտ 1.12 մլն դոլար)։
«Հաջորդ շաբաթվանից կսկսվի 2017 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների հայտարարումը, և մենք ուրախ են հայտնել, որ այս տարի մենք բարձրացնում ենք մրցանակային գումարը 1 մլն շվեդական կրոնով»,-հայտարարել է Նոբելյան հիմնադրամի նախագահ Կառլ-Հենդրիկ Հելդինը։
Նրա խոսքով՝ հիմնադրամն ակնկալում է, որ Նոբելյանական կենտրոնը կվերածվի Ստոկհոլմի հիմնական տեսարժան վայրերից մեկի։
Հիշեցնենք՝ 2012 թվականին Նոբելյան հիմնադրամը ստիպված է եղել նվազեցնել մրցանակի չափը 10 մլն շվեդական կրոնից 8 միլիոնի՝ կապված ցածր եկամուտների և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հետ։












































