Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Թուրքմենստան-Իրան-Հայաստան շղթան Պուտինի այցի օրակարգում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, որ նախօրեին այցելել էր Անկարա, հոկտեմբերի 2-ին կայցելի Թուրքմենստան՝ այդ երկրի նախագահի հրավերով: Պուտինի Թուրքմենստան այցի ընթացքում քննարկվելու են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Ռուսաստանի Դաշնության նախագահի թուրքմենական այցը բավական հետաքրքրական է Հայաստանի դիտանկյունից, իսկ պատճառն այն է, որ թուրքմենական ուղղությունը վերջին շրջանում հայտնվել է Երևանի ուշադրության կենտրոնում:

Օգոստոսի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնամուտի արարողության առիթով այցելելով Թեհրան, նրա հետ հանդիպմանը խոսել էր Թուրքմենստան-Իրան-Հայաստան առանցքի գործակցությունը խորացնելու մասին: Օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանն այցելեց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման, իսկ նույն օրը ուշ երեկոյան Հայաստան ժամանեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Սերժ Սարգսյանի հրավերով կատարելով պաշտոնական այց: Նրա հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Սարգսյանը հայտարարեց, որ խոսել են ներդրումային ծրագրերի մասին և իրեն գոհացնում է, որ Թուրքմենստանի նախագահը խոսում էր ոչ թե միլիոնների, այլ միլիարդների նախագծերի մասին: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, չմանրամասնվեց, սակայն, եթե փորձենք դիտարկել իրավիճակը, ապա հազիվ թե այստեղ միլիարդների ներդրումային հեռանկարներ լինեն այլ տեղերում՝ էներգակիրներից բացի: Եվ այդ իմաստով էլ հայտարարությունն ուշագրավ է դառնում Թուրքմենստան-Իրան-Հայաստան առանցքի մասին հայտարարության համադրությամբ:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք երեք երկրները քննարկում են թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու որևէ երթուղի, կամ թեկուզ առայժմ Կովկաս հասցնելու տարբերակ, թեև, իհարկե, հազիվ թե ինքնին Կովկաս հասցնելը Աշգաբադի և Թեհրանի համար լինի գրավիչ, եթե դա չի դիտարկվելու ընդամենը դեպի Եվրոպա ճանապարհի մի հանգրվան: Թուրքմենստանի նախագահի Երևան այցից մի քանի շաբաթ անց Աշգաբադ մեկնեց Սերժ Սարգսյանը, աշխատանքային այցով, ֆորմալ առումով Ասիական խաղերի բացմանը մասնակցելու համար: Սակայն այս ինտենսիվությունն անկասկած տալիս է մտորումների տեղիք, որ այդուհանդերձ Երևան-Աշգաբադ-Թեհրան եռանկյունում կան քննարկումներ: Միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է թուրքմենական և իրանական գազի համար Հայաստանը երթուղի դիտարկելուն, բնականաբար առաջին հերթին առաջ է գալիս հարցը՝ իսկ Ռուսաստանն ինչպե՞ս է նայում դրան, հատկապես երբ կա այսպես ասած ռազմավարական երկու խնդիր Մոսկվայի համար՝ նախ Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքային ուղի, նոր այլընտրանք, և այլընտրանք նաև Հայաստանի համար:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք Երևանը կարող է իրեն թույլ տալ գնալ նման քայլի և պայմանավորվածության Թուրքմենստանի հետ, եթե այն պարունակում է Ռուսաստանի ռազմավարական մոտեցումներին հակասող հեռանկար: Այդ հարցը չէր առաջանա, եթե Հայաստանի իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս, բազմաթիվ անգամ առիթ տված չլիներ եզրակացնելու, որ այդ քաղաքականությունն առաջին հերթին հարմարեցվում է Ռուսաստանի շահերին, հետո նոր միայն այդ պրիզմայով է դիտարկվում Հայաստանի այսպես ասած շահը:

Հենց այդ կոնտեքստում է հետաքրքրական Պուտինի այցը Թուրքմենստան և դրա հնարավոր ազդեցությունը Թուրքմենստան-Իրան-Հայաստան եռակողմ գործակցության հեռանկարի վրա: Մյուս կողմից, ներկայումս տարածաշրջանը լայն իմաստով գտնվելով տրանսֆորմացիաների փուլում, փոխվում է շատ արագ և ռիսկերին զուգահեռ, առաջանում են նաև նոր հնարավորություններ: Այստեղ առանցքային փոփոխություններ տեղի են ունենում նաև Ռուսաստանի շուրջ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների հետևանքով առաջացող տնտեսական խնդիրները: Այդ փոփոխությունները Մոսկվային կարող են ստիպել որոշակիորեն վերանայել մոտեցումները և առաջացնում են մի վիճակ, երբ Ռուսաստանն ինքը աստիճանաբար ունենում է այլընտրանքների սուր անհրաժեշտություն: Դա կարող է այսպես ասած դաշտ բացել նաև Հայաստանի համար, այսպես ասած՝ չարյաց փոքրագույնի իմաստով, երբ իշխանությունը չունի բավարար ինքնիշխանության կամք, մյուս կողմից առաջանում է Ռուսաստանի հետ աշխատանքի որոշակի նոր հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում