Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

ԿԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությանը: Դաինիուս Պուրասը Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն ու հայ ընտանիքներն առանձնակի կարևորություն են տալիս երեխայի կրթության իրավունքին, որն ուղղակիորեն առնչվում է առողջության ապահովմանը, հետևաբար առաքելության նպատակի շրջանակում է: Շեշտելով, որ ՀՀ ԿԳՆ-ն երեխաների իրավունքների պաշտպանության հարցում բարձր է գնահատում նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի կառույցների գործունեությունը՝  Լևոն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է կրթության  ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր միջոցառումները: Այդ համատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ  և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզերի տարրական դասարանցիների համար իրականացվող  դպրոցական սննդի ծրագիրը, որի շրջանակում խնդիր է դրվել աշակերտներին ապահովել տաք սննդով:

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը հետաքրքվել է երեխաների  առողջության իրավունքի հետ կապված մարտահրավերներով և ներկայացրել  նախնական առաջարկներ: ԿԳ նախարարն այս խնդրի  առնչությամբ տեղեկացրել է, որ ՀՀ  բոլոր դպրոցներն ապահովված են բուժկետերով, ինչպես նաև կրթական համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառականության:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության համակարգում երեխաների ներգրավվածության, կրթական ծրագրերում առողջ ապրելակերպի, ինչպես նաև  մի շարք այլ հարցերի:

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողն այցի շրջանակում դիտարկումներ կանցկացնի Հայաստանի մի շարք դպրոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում