Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի՝ 6 պատկերազարդումներով նամակի պատճենը նյույորքյան աճուրդում իրացվել է 751.5 հազար դոլարով։ Այս մասին հայտնել է Bonhams աճուրդի տան կայքը։
Աճուրդը կայացել է սեպտեմբերի 26-ին։ Աճուրդին ներկայացված են եղել հնագույն գրքեր, ձեռագրեր, որոնք մի մասը նվիրված է եղել ճանապարհորդություններին և նոր տարածքների հայտնագործմանը։
Նշվում է, որ Կոլումբոսի ոչ մի նամակ աճուրդներում նման բարձր գնով չի իրացվել։ Վերոնշյալ նամակի պատճենը մինչ այս վաճառքը՝ տարբեր ժամանակներ պատկանել է առնվազն 4 մարդու։ Նամակը հասեագրված է եղել Արագոնի թագավորության գլխավոր գանձապետ Գաբրիել Սանչեսին։
#Columbus letter achieves world auction record at #Books and Manuscripts sale in New York https://t.co/t7aejCPPTb pic.twitter.com/cTu1IsgAF1
— BONHAMS (@bonhams1793) September 27, 2017








































