Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Կառապանին ծեծի ենթարկելու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին և Աշոտ Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2017 թվականի հուլիսի 8-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում որպես կառապան աշխատող Սամվել Մուրադյանին և պահանջել թույլ տալ ինքնուրույն վարել նրան պատկանող` ձիերով լծված կառքը: Կառապանից մերժում ստանալով` ոստիկանը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում նրանց է մոտեցել քաղաքի նշված հատվածում զբոսնող Աշոտ Գրիգորյանը, ով միջամտել և փորձել է հանդարտեցնել ոստիկանին, սակայն վերջինս ծեծի է ենթարկել նաև հիշյալ քաղաքացուն, ավելին` հետապնդել է ծեծից խուսափելու նպատակով փախչող Ա. Գրիգորյանին և կրկին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս, որի հետևանքով նրան մարմնական վնասվածք է պատճառել կրծքավանդակի շրջանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում