Արգենտինայում վթարի է ենթարկվել Սան Խուան Խոսե նահանգի նահանգապետ Լուիս Խիոխոյի ուղղաթիռը: Նրան վնասվածքներով հասցրել են հիվանդանոց:
Ուղղաթիռում եղել է 5 մարդ, այդ թվում՝ ազգային կոնգրեսի պատգամավոր Մարգարիտա Ֆերա դե Բարտոլը, ով մահացել է ստացված վնասվածքներից: Մյուս տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նահանգապետը խորհրդարանի թեկնածուների հետ, որոնք առաջադրվել են իշխող «Հաղթանակի ճակատ» շարժման կողմից, նախընտրական միջոցառումից վերադառնում էր հարազատ Սան Խուան նահանգի մայրաքաղաք:
Վթարի պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել ուժգին քամին: