Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մասնակցել է զորավարժություններին՝ ստանձնելով երկրում պատրաստված նոր ռազմանավերի մանևրումների ղեկավարությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կորեայի Աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարը հետաքրքրվել է նավերի արագությամբ, մանրամասն ծանոթացել դրանցում տեղադրված ռազմական և տեխնոլոգիական սարքավորումներին:
Նա դրել է նավերի մարտական հնարավորությունները բարձրացնելու խնդիր՝ համապատասխան ռազմածովային ուժերն ամրապնդելու և ժամանակակից ռազմական գործողությունների պահանջներին:
Կիմ Չեն Ինին ուղեկցել են Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիլը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների անցկացման վայրը չի հստակեցվում:











































