Այսօր, ժամը 17-00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Արայիկ Մելքումյանի, կհրապարակվի Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինն ու որդին թերթից պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը «վիրավորող» հրապարակումները` տպագրված «Ժամանակ»-ի 2010 թ. սեպտեմբերի 25-ի, 29-ի և հոկտեմբերի 7-ի համարներում, ինչպես նաև վճարել 6 մլն դրամի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ վճռի հրապարակման համար նշանակված օրը այս դատաքննությունն անսպասելիորեն վերսկսվել էր, մինչդեռ թերթը սպասում էր, որ վճռով պետք է երևան` բազմաթիվ խախտումներով դատարան հայց ներկայացրած հայցվորները իշխանության հովանու տա՞կ են, թե՞ ոչ:
Այսօր պարզ կլինի: