Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը տեղի խմբավորումներին մեղադրել է երկիրը Աֆղանստանի վերածելու և իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Նախօերին նա առևանգվել է անհայտ անձանց կողմից, ապա ազատ է արձակվել:
Նրա խոսքերով` դա պետական հեղաշրջման փորձ էր: Հեռուստատեսությամբ ժողովրդին դիմելիս նա տեղի ունեցածն անվանել է «ըմբոստություն` ընդդեմ Լիբիայի լեգիտիմության»:
Վարչապետն ասել է, որ հյուրանոցը, որտեղ իրեն պահել են, շրջապատված է եղել ահաբեկիչներին պատկանող մոտ հարյուր զրահապատ տրանսպորտային միջոցներով:







































