ԱՄՆ-ում վաճառքում է հայտնվել այն օծանելիքը, որը Քեյթ Միդլթոնն օգտագործել է իր հարսանիքի ժամանակ: Ինչպես հայտնի է, իր կյանքի ամենաերջանիկ իրադարձություններից մեկի համար նա ընտրել էր White Gardenia Petals of Illuminum-ը: Այս կոմպոզիցիան բարձրաճաշակ և նուրբ կանանց համար է, որը 2011 թ. ստեղծել է բրիտանացի հայտնի պարֆյումեր Մայքլ Բոադը:
Փորձագետները ենթադրում են, որ դքսուհի Քեթրինի հարսանեկան օծանելիքն ԱՄՆ-ում վաճառքի լավ ցուցանիշներ կունենա: Սակայն դա չի զարմացնում: Օրինակ վերջերս Daily-ն մի հոդված էր հրապարակել, որտեղ թվարկված էր, թե հղիության ընթացքում դքսուհին ինչ միջոցներ է օգտագործել: Այս հոդվածը շատ կարճ ժամանակահատվածում ամենաշատ կարդացվածներից դարձավ:










































