Մարդակեր զույգի պատմությունը ցնցել է ողջ Կրասնոդարն ու Ռուսաստանը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ամուսինները կարող են սպանած լինել 30 մարդու։ Քննիչները կարծում են, որ ռուս ամուսիններն իրենց զոհերին հանգստացնող դեղամիջոց են տվել, որից հետո մաշկազերծել նրանց ողջ-ողջ։ Նրանք կերել են զոհերի մարմինների որոշ մասեր, սառեցրել մնացածն ու պահել աղի լուծույթով տարաներում։
https://www.youtube.com/watch?v=ACZbSITvY5I
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Ոստիկանությունը ձերբակալել է Նատալյա Բակշեևային և Դմիտրի Բակշեևին։
Moscow Times-ի հաղորդմամբ՝ հետաքննությունը սկսվել է սեպտեմբերի 11-ին։ Այն բանից հետո, երբ ամուսինների լուսանկարները հայտնվել են ԶԼՄ-ներում, քաղաքի ռեստորանների տնօրենները զարմանքից քարացել են։ Պարզվել է, որ ձերբակալվածները բազմիցս փորձել են աշխատանքի տեղավորվել ռեստորաններում, սրճարաններում և առաջարկել իրենց «արտադրանքը»։
Russian Cannibal Couple were Arrested for Killing and Eating more than 30 People 😲 https://t.co/iE9IKF177g pic.twitter.com/PsmvkHOPwh
— Times Of Trend (@Times_Of_Trend) September 26, 2017









































