Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են ամերիկացի վերլուծաբաններին, ովքեր կապեր ունեն ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում, որպեսզի նրանք բացատրեն Հյուսիսային Կորեայի հանդեպ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
«Նրանց գլխավոր խնդիրը Թրամփն է։ Նրանք չենք կարողանում հասկանալ նրան»,-հայտարարել է պարբերականի աղբյուրը։
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խորհրդակցությունների համար Փխենյան են հրավիրել Կորեական թերակղզու հարցերով ԿՀՎ բաժնի պետի նախկին տեղակալ Բրյուս Քլինգներին։ Նա հայտարարել է, որ մերժել է հրավերը։
Բացի այդ, հյուսիսկորեական իշխանությունները դիմել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Դուգլաս Պաալին, ով ներկայում հանդիսանում է Քարնեգի հիմնադրամի փոխնախագահը։
Փխենյանը ցանկացել է, որպեսզի նա չեզոք վայրում, օրինակ, Շվեյցարիայում, կազմակերպի բանակցություններ պաշտոնական անձանց և փորձագետների հետ, ովքեր կապեր ունեն Հանրապետական կուսակցության հետ։ Պաալը նույնպես մերժմամբ է պատասխանել։











































