Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Փող չկա, բայց պետք է դիմանանք

Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում ապրել սեփական աշխատանքի հաշվին, մեր երկրի եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը։ Ծախսերի և եկամուտների միջև առկա տարբերությունը լրացնելու համար պետությունը ամեն տարի պարտքեր է վերցնում, ավելի ճիշտ վարկեր, որոնց սպասարկաման համար վճարվող գումարը ավելի մեծ է, քան ստացվող վարկերի քանակը։ Բայց Հայաստանի պետական պարտքը հասել է մի սահմանագծի, որից այն կողմ այլևս հնարավոր չէ նոր պարտքեր վերցնել։

2008թ․ ընդունված «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետում ասվում է․ «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Հայաստանի ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը այժմ 57.5 տոկոս է, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ մինչև տարվա վերջ այդ թիվը կհասնի 58.8 տոկոս։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար պարտք վերցնելու լիմիտը սպառված է։ Կառավարությունը հասկանում է, որ առանց նոր պարտքեր վերցնելու, երկիրը կարող է հայտնվել դեֆոլտի վիճակում, քանի որ չի կարողանա կատարել թե՛ ներքին և թե՛ արտաքին պարտավորությունները։

Աշխարհի բազմաթիվ երկրներում պետական պարտքն անհամեմատ մեծ է տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշից և դա չի խանգարում անընդհատ մեծացնել այն։ Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսը ավելացնում է պետական պարտքի թույլատրելի քանակը և դրանում ոչ մի ողբերգություն։ Թվում է Հայաստանն էլ կարող է մի թեթև փոփոխություն կատարել «Պետական պարտքի մասին» օրենքում և ամեն ինչ կընկնի իր տեղը, կշարունակենք մեր ուզածի չափ պարտք վերցնել։ Բայց պարքի առաստաղը սահմանել են ոչ թե ՀՀ իշխանությունները, այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, նրանք, ովքեր պարտք են տալիս։ Այդ կազմակերպությունները թույլ չեն տալիս, որ պարտքի առաստաղը բարձրանա, քանի որ այդ դեպքում պարտքը դառնում է ռիսկային, վարկառուները կարող են կորցնել իրենց գումարները։

Ինչու այն ինչ կարելի է մյուս երկրներին, չի կարելի Հայաստանին։ Խնդիրն այն է, որ Հայաստանը իր վերցրած պարտքը ծախսում է ոչ արդյունավետ, առավելապես ընթացիկ կարիքների համար։ Պարզ ասած՝ մենք նման ենք այն վարկառուին, որը բանկից փող վերցնելով վազում է մոտակա մթերային խանութ հաց ու երշիկ գնելու, հետո մտնում է կողքի խանութ ու հագուստ է գնում, իսկ եթե փող է մնում՝ նաև տան համար անհրաժեշտ այլ իրեր է գնում։ Մենք փողը գործի մեջ չենք դնում, որ ստացած եկամուտով էլ վարկերը փակենք։ Տնտեսագիտական լեզվով ասած՝ մենք վարում ենք հակացիկլիկ ծախսային քաղաքականություն, մինչդեռ ավելի ընդունված և արդյունավետ է պրոցիկլիկը։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ հանդիպման ժամանակ փորձել է համոզել, որ իրենք առաջարկում են նոր հարկաբյուջետային կանոներ սահմանել, և ակնկալում է, որ բացի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից, ԲՀԿ-ն ևս կաջակցի իրենց։ Սրա իմաստը, ըստ Արամյանի, այն է, որ պետությունը պետք է ավելի մեծ միջոցներ հատկացնի կապիտալ ներդրումներին։

Եթե պետության եկամուտները չեն ավելանում և դրանք վերաբաշխվում են հօգուտ կապիտալ ներդրումների, ապա կարելի է սպասել, որ շարունակվելու է պետությունից աշխատավարձ ստացողների տոտալ կրճատումը․ փակվելու են նոր դպրոցներ, գրադարաններ, հիվանդանոցներ, թանգարաններ, իսկ դեռևս գործողներում կրճատվելու են վերջին «ոչ պրոֆիլային» աշխատողները, կրճատվելու են աշխատավարձերը։ Սա մոտավորապես նման է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոստովանություն-առաջարկին. «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորը առողջությունն է»։

Կառավարությունը այս ամենը ներկայացնելու է «Նոր ճշգրտող ծախսային կանոն» փաթեթավորմամբ, որի իմաստն իբրև թե այն է, որ ընթացիկ ծախսերի աճի մակարդակը ավելի ցածր է լինելու, քան ՀՆԱ-ի աճը։ Բայց բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի ՀՆԱ-ն վաղուց չի աճում, այլ ընդամենը ինչ-որ թվեր են նկարվում։ Աճող ՀՆԱ-ով երկրում չի կարող գյուղատնտեսական արտադրանքի ու շինարարության անկում լինել։ Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի քիչ ուտել ու ոչինչ չկառուցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում