Պապարացիները դերասանուհի Մոնիկա Բելուչիին լուսանկարել են Le meraviglie(«Հրաշքներ») ֆիլմի նկարահանման ժամանակ: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Ալիսա Ռորվաքերն է:
Հայտնի չէ, թե ֆիլմն ինչի մասին է: Մի բան, սակայն, պարզ է` դա կախարդանքներով լի մի աշխարհ կլինի: Հայտնի է, որ Բելուչին ֆիլմում թագուհու կմարմնավորի: Լուսանկարներում նա շքեղ ձյունաճերմակ զգեստով է:
Այս մասին գրում է Spletnik. Ru կայքը:









































