Չնայած ԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմկրատները համաձայնության չեն գալիս և կառավարությունը shut down վիճակում է, բայց Հայաստանում դոլարի թանկացումը շարունակվում է:
Հոկտեմբերի 11-ին NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան փակվել է 1 դոլարի դիմաց 409 դրամ գնով:
Հոկտեմբերի 4-ից մինչև 11-ը NASDAQ OMX Armenia-ի արտարժույթի շուկայում շաբաթվա միջին կշռված փոխարժեքը կազմել է 407 դրամ 30 լումա:
ԿԲ հրապարակած տվյալներով նույնպես դոլարն այսօր թանկացել է 64 լումայով և դարձել 408 դրամ 14 լումա:
Հաշվի առնելով Միացյալ նահագներում անորոշ վիճակը դոլարն իր արժեքը պետք է կորցներ: Սակայն փորձագետներն այս թանկացումը պայմանավորում են նրանով, որ ներդրողների, շուկայի մասնակիցների մեծամասնությունը համոզված է, որ այս անգամ էլ սցենարը կկրկնվի և Կոնգրեսը որոշում կընդունի վերջին պահին: Ավելին, նրանք այժմ դոլար են գնում, համոզված լինելով, որ իրավիճակի կարգավորումից հետո դոլարը կթանկանա: Իսկ դոլարի նկատմամբ պահանջարկի աճն էլ, հանգեցնում է այս արժույթի թանկացման:









































