Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչին:
Պյանիչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականը, այնուամենայնիվ, որոշ ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով:
Football-Italia-ի տեղեկությունների համաձայն` «Ռոմա»-ն չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվողի տրանսֆերը: Նոր պայմանագիր ստորագրելուց հետո Պյանիչը «Ռոմա»-ում կմնա մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման և խփել 1 գնդակ:






































