Ֆինանսական խարդախությունների համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները պաշտոնական հայց են ներկայացրել հանրօգուտ աշխատանքների միջոցով պատժի կրման մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կապված պատկառելի տարիքի հետ՝ Բեռլուսկոնին, ով սեպտեմբերի վերջին դարձել է 77 տարեկան, պետք է պատիժը կրի կա´մ տնային կալանքի տակ, կա´մ համապատասխան սոցիալական ծառայությունների հսկողության ներքո զբաղվի հանրօգուտ աշխատանքով:
Երեքշաբթի նա իր փաստաբանների հետ հանդիպել էր մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նա պատրաստվում է այդ կազմակերպություններում կրել պատիժը՝ զբաղվելով հանրօգուտ աշխատանքով:











































